Առողջապահության լրատու 8-9.2012
Խելամտորեն դիմակայենք ամառային շոգին
Անկախ տաք և սառը հոսանքների ներթափանցման, իբրև օրինաչափություն, Հայաստանն աչքի է ընկնում եղանակային կտրուկ տատանումներով, երբ ընդամենը մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրի վրա գրանցվում է մի դեպքում մերձարևադարձային, կիսաանապատային գոտիներին բնորոշ եղանակ, մեկ այլ դեպքում, հատկապես, լեռնային շրջաններում, սնդիկի սյունը չի բարձրանում +10-15 աստիճանից:
Սակայն անառարկելի փաստ է, որ ամռան հենց առաջին ամսից սկսած, Արարատյան դաշտավայրում և հանրապետության հովտային շրջաններում տիրապետողը տոթակեզ, առավելապես չորային եղանակն է, որը հաճախ ձգվում է մինչև հոկտեմբեր ամսվա կեսերը:
Բնականաբար, հարատևող շոգը նպաստավոր պայմաններ է ստեղծում աղիքային վարակների համար, ինչը հղի է մի շարք տխուր հետևանքներով:
Ինչպե՞ս դիմակայել ամառային շոգերին, ի՞նչ անել, որպեսզի զերծ մնալ աղիքային վարակներից և այս կարգի այլ
հիվանդություններից, որո՞նք են կանխարգելիչ այն միջոցները, որոնք հնարավորություն կընձեռեն զերծ մնալ հիվանդանալուց. այս և նմանատիպ հարցերի պարզաբանման նպատակով մենք դիմեցինք «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բաժնի վարիչ, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ամբոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Շմավոնյանին, ով մասնավորապես նշեց, որ աղիքային ինֆեկցիաներն առավել հաճախ են հանդիպում տաք եղանակին` գարնան վերջից մինչև աշնան առաջին ամիսները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աղիքային վարակի հարուցիչն ավելի լավ է բազմանում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման առկայության պայմաններում: Եվ, հետո, այն կարող է մարդու օրգանիզմ ներթափանցել մրգերի, բանջարեղենի հետ միասին, որոնք լավ չեն լվացվել հոսող ջրի տակ:
Պատրաստի սնունդն էլ, իր հերթին, օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով, կարող է դառնալ վարակի աղբյուր` կտրուկ ավելացնելով հիվանդների թիվը:
Եվ, թեպետ, աղիքային ինֆեկցիաներին բնորոշ են որովայնային շրջանում ցավերը, օրգանիզմի ընդհանուր թուլությունը, ախորժակի անկումը, սրտխառնոցը, լուծը, տրամադրության անկումը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, այն կարող է ունենալ նաև հիվանդության այլ դրսևորումներ:
Հիվանդությունն սկսվում է սրտխառնոցով, փսխումով, ապա լուծով: Առավել ծանր դեպքերում, երբ վերոնշյալ երևույթները դառնում են տևական, օրգանիզմի ջրազարկման հետևանքով բերանում զգացվում է չորություն, պակասում է մեզի քանակը, արձանագրվում են ուշագնացության դեպքեր:
Անկախ տարիքից` աղիքային ինֆեկցիաներով հիվանդանում են բոլորը: Հիվանդության ընթացքն առավել ծանր են տանում, հատկապես, մինչև մեկ տարեկան երեխաներն ու ծերերը:
– Ի՞նչ անել հիվանդանալուց զերծ մնալու համար :
– Սովորաբար, աղիքային ինֆեկցիաներն անվանում են «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, հետևաբար, կանխարգելման առաջին միջոցը մաքուր ձեռքերն են:
Հարկ կա՞ կրկնվելու, որ ուտելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելիս ձեռքերը բարեխղճորեն պետք է լվանալ օճառով, հոսող ջրի տակ:Չափազանց կարևոր է, որ սնունդ պատրաստող տնային տնտեսուհիները, հիգիենայի կանոնները պահպանելուց զատ, լինեն առողջ:Վերքերով պատված ձեռքերով չի կարելի կերակուր պատրաստել:
Չեմ զլանում կրկնել, որ բծախնդրորեն հարկավոր է հոսող ջրի տակ լվանալ մրգերն ու բանջարեղենը (հատկապես, հում վիճակով օգտագործվող), ամեն օր ընդունել բացառապես թարմ սննդամթերք, սառնարանային պայմաններում պահվող, հատկապես այն կերակուրները, որոնք ջերմային մշակման չեն ենթարկվում: Խոսքն առավելապես վերաբերում է աղցաններին, որոնք պետք է ուտել պատրաստելուց անմիջապես հետո` չթողնելով սառնարանում մեկ և ավելի օրեր:
Ամառվա տապին պարզապես խուսափեք կրեմով պատրաստված թխվածքներից, որոնց մեջ շոգի հետևանքով հեշտ և արագ են զարգանում հիվանդության հարուցիչները: Սննդամթերք գնելիս խստագույնս ուշադրություն դարձրեք պահպանման և օգտագործման ժամկետին:
Վարակից խուսափելու համար պետք չէ լողանալ բաց լողավազաններում, մուտքի-ելքի հոսք չունեցող «կանգնած» ջրերում, չխմել պատահական տեղերից ջրեր, խիստ անհրաժեշտության դեպքում ջուրը եռացնել-սառեցնել, նոր միայն օգտագործել:
– Իսկ ինչպե՞ս վարվել, եթե արդեն ակնհայտ են վերոհիշյալ հիվանդության ախտանշանները:
– Առաջին հերթին խուսափել ինքնաբուժումից: Ոչ մի դեպքում չի կարելի ընդունել հակաբիոտիկներ: Բուժումը պետք է սկսել առատ հեղուկներ ընդունելուց` սովորական ջրից, մինչև հանքային ջրեր, թեյ, մրգաջրեր և այլն, սահմանափակել, նույնիսկ, բացառել յուղոտ սնունդը, ուտել վիտամիններով հարուստ մրգեր, «թեթև» ապուրներ:
Եթե մեկ-երկու օրվա ընթացքում չի վերականգնվում օրգանիզմի բնականոն վիճակը, դիմել վարակաբանին: Արդեն բարդացած, ծանր դեպքերում, երբ լուծը շարունակական է, կղանքի, արտաթորանքի մեջ արյան հետքեր եք նկատել, անհապաղ դիմեք վարակաբանին և երբեք մի առաջնորդվեք ծանոթ-բարեկամների խորհուրդներով:
Աղիքային ինֆեկցիաներին պետք չէ մատների արանքով նայել. միայն մասնագիտական ու ժամանակին օգնությունը զերծ կպահի հետագա բարդություններից:
Այս տարի մեզ տոթակեզ ամառ և շոգ աշուն է սպասվում, հետևաբար մեր լրջմիտ գործողությունները, պահվածքը լավագույն կանխարգելումն են, ինչը մեզ հեռու կպահի աղիքային ինֆեկցիաներից:
Կարդացեք նաև
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին...
Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, գերժամանակակից եղանակների կիրառման, աշխարհում մեծ առաջընթաց է ապրել ստոմատոլոգիան իր բոլոր դրսևորումներով: Խոսքն այն ամենի մասին է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտիե համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում..
Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող...
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն հայերի ԴՆԹ-ն, ովքեր վերապրել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և պարզել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները (ՀՏՍԽ) հրահրված են գեների որոշակի հավաքագրումով...
Կոկսարթրոզը կամ կոնքազդրի հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարմամբ...
Ինչ պետք է իմանալ և ինչպես խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է և ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել...
Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն...
Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրա- և թթվա-հիմնային հավասարակշռության համար...
Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու համար»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞...
«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի երկու տարբեր շտամներն էին...
Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն